Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հարցում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (ՔԶԱԿ) ՀՀ Մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը հանդիպում է ունեցել կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոջելիո Պֆիրտերի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:



Հանդիպմանը քննարկվել է ՔԶԱԿ գլխավոր տնօրենի այս աշնանը Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները եւ ՔԶԱԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:



ՔԶԱԿ ղեկավարը բարձրէգնահատել Հայաստանի նեդրումը կազմակերպությանարդյունավետ գործունեւությանապահովմանգործում եւ շահագրգռվածություն հայտնելշարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ կազմակերպության նպատակների իրագործման նպատակով:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---