Դոնի Ռոստովում հարգել են Թուրքիայում իրականացված ասորիների ցեղասպանության հիշատակը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին Դոնի Ռոստովի «Ստարոպոկրովի» եկեղեցում մատուցվել է պատարագ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում 1914-23թթ. ասորիների ցեղասպանության զոհերի: Կոտորածներին զոհ գնաց շուրջ կես միլիոն ասորի:



Փախչելով թուրքական յաթաղանից, ասորիների ամբողջ ավաններ վերաբնակվեցին Ռուսական կայսրության տարածքում, հիմնականում Հայաստանում ու Վրաստանում: ԽՍՀՄ փլուզումից հետո շատ ասորական ընտանիքներ տեղափոխվեցին Անդրկովկասից Ռուսաստան, մասնավորապես Ռոստովի մարզ, որտեղ ներկայումս բնակվում են շուրջ 15 հազար ասորիներ, որ միավորվել են ազգային-մշակութային ինքնավարության շրջանակներում, գրում է «Երկրամաս» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---