Վորոնեժի բնակիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` հայաստանցու վրա հարձակում գործելու համար

PanARMENIAN.Net - Վորոնեժի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել 22-ամյա Ալեքսանդր Չալենկոյին Հայաստանում ծնված մի քաղաքացու առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Նման տեղեկություններ է տարածել Վորոնեժի քննչական կոմիտեի վարչության մամլո ծառայությունը: Ինչպես ասել են գերատեսչությունում, անցյալ տարվա սեպտեմբերի 2-ի երեկոյան Վորոնեժի Ժելեզնոդորոժնի շրջանում 25-ամյա մի հայազգի ՌԴ քաղաքացի ճանապարհում էր իր ծանոթուհուն: Նրանց են մոտեցելե 16-20 տարեկան մի քանի անչափահասներ եւ ծեծել ու դանակով հարվածներ էին հասցրել նրա մեջքին: «Այնուհետեւ հարձակվողները թաքնվել են, իսկ տուժածը տեղափոխվել էր հիվանդանոց»,-ասել են գերատեսչությունում: Դատարանը մեղավոր ճանաչեց Չալենկոյին եւ դատապարտեց նրան չորս տարի եւ 10 ամսվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում, գրում է «Կոմերսանտը»:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---