ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ծանոթ չեն տարածաշրջանի հակամարտությունների առանձնահատկություններին

PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը չի վատթարացնի հայ-ռուսական հարաբերությունները, հակառակը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: «Հայաստանն ընդգրկված չէ South Stream եւ Nabucco նախագծերում` միայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարդ հարաբերությունների պատճառով»,-ասել է ռուս վերլուծաբանը: Ըստ նրա, նախագծերի մասնակիցները միայն կշահեն, եթե Հայաստանը մասնակցի նախագծերին: «Տեսականորեն Հայաստանը կարող է մասնակցել, սակայն այպես թե այնպես, նա լիարժեք մասնակցություն չի ունենա»,-ասել է Սոտնիչենկոն:



Նա նաեւ ընդգծել է, որ տարածաշրջանի հակամարտությունների հանգուցալուծումը բավականին բարդ հարց է: «Ամենագլխավորն այն է, որ թույլ չտրվի, որպեսզի ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն եւ նույնիսկ ԵՄ-ն միջամտեն որեւէ հարցի կարգավորմանը տարածաշրջանում, քանի որ ծանոթ չեն հակամարտությունների առանձնահատկություններին»,-ասել է փորձագետը:



Թուրքիայի ու Ռուսաստանի վարչապետները օգոստոսի 7-ին Անկարայում համաձայնագիր են ստորագրել գազային եւ նավթային ոլորտներում համագործակցության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---