Աշնանը Հայաստանում լուրջ ներքին քաղաքական գործընթացներ են հնարավոր

PanARMENIAN.Net - «Աշնանը Հայաստանի ներքին քաղաքական դաշտում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ առանձնահատուկ լարվածություն չի սպասվում, քանի որ այժմ այդ գործընթացը Ադրբեջանի պատճառով փակուղի է մտել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:



Ս.Սաֆարյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման գործընթացը նոր փուլ է մտնում այն պարզ պատճառով, որ երեք համանախագահներից երկուսը փոխարինվելու են, եւ նոր միջնորդներին ժամանակ կպահանջվի նորացված սկզբունքների իրականացման համար: Այդ ենթատեքստում, նրա խոսքով, բանակցություններում ժամանակավոր ընդմիջում կլինի, եւ այդ հարցի շուրջ ներքին քաղաքական սրում չարժե սպասել:



Ս.Սաֆարյանի կարծիքով, ՀՀ քաղաքական կյանքում իրադրությունն առավել կսրվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ նախագահի Անկարա հնարավոր այցին առնչվող հարցերում:



Նա նաեւ ավելացրել է, որ կա եւս մեկ գործոն, որը հուշում է, որ աշնանը լուրջ ներքին քաղաքական գործընթացներ են հնարավոր: «Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ որոշ քաղաքական ուժեր ժամանակից շուտ սկսել են պատրաստվել ընտրություններին: Իմ խոսքերի ապացույցը Հայաստանի Հանրապետական կուսակցության բազմակի տեղեկատվական հարձակումներն են «Ժառանգություն» կուսակցության վրա, որոշ քաղաքական ուժերի տարածաշրջանային հանդիպումները, ինչն առիթ է տալիս եւս մեկ անգամ համոզվել, որ աշնանը ՀՀ-ում ներքին քաղաքական լարվածությունը լրջորեն աճելու է»,- ամփոփել է պատգամավորը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---