Հայաստան-Թուրքիա բանակցությունների ժամանակ պետք չէ մոռանալ կարեւոր հանգամանքի` ժամանակի գործոնի մասին

PanARMENIAN.Net - «Հայաստանի նախագահի կողմից հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման հարցում ժամանակային ժամկետների հայտարարումը ճիշտ էր»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:



Ս.Սաֆարյանի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը բանակցությունների սկզբից ի վեր մոռացել է կարեւոր հանգամանքի` ժամանակի գործոնի մասին, ինչին ուշադրություն դարձնելու կոչ միշտ անում էր «Ժառանգություն» կուսակցությունը: Նա նաեւ ընդգծել է, որ իր վերջին հայտարարությամբ այն մասին, որ իր այցը Թուրքիա կկայանա միայն սահմանների բացումից կամ ՀՀ արգելափակումը հանելու ուղղությամբ իրական քայլերի իրականացումից հետո, Հայաստանի նախագահը շտկեց իրադրությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---