Վրացական իշխանությունները սադրանք են նախապատրաստում Վահագն Չախալյանի նկատմամբ

PanARMENIAN.Net - «Երկիր» միությանը հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ վրացական իշխանությունների կողմից սադրանք է նախապատրաստվում ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ, ինչի նպատակն է նրա ֆիզիկական լիկվիդացումը կամ չեզոքացումը:



Ինչպես PanARMENIAN. Net-ին հաղորդեցին «Երկիր» միությունից, այդ տեղեկության հավաստի լինելն անուղղակի կերպով ապացուցվում է այն փաստով, որ 2009թ. հուլիսի 31-ին Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի համար 8 մեկուսարանից տեղափոխել են Ռուսթավի քաղաքի համար 2 ընդհանուր ռեժիմի գաղութ, որտեղ հնարավոր սադրանք կազմակերպելու առումով պայմանները շատ ավելի բարենպաստ են:



«Երկիր» միությունը հայտարարում է, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հնարավոր սադրանքի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու եւ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու վրա:



«Երկիր» միությունը պահանջում է վրացական իշխանություններից երաշխավորել Վահագն Չախալյանի անվտանգությունը`այդ նպատակով նրան գաղութից տեղափոխել իր բանտարկության նախկին վայր:



«Երկիր» միությունը խնդրում է Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին գործուն միջոցներ ձեռնարկել Վահագն Չախալյանի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---