Թուրքիայի ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտությունը խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - «Մենք հույս ունենք, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ, ավելի մեծ ջանքեր կգործադրի ղարաբաղյան խնդրի լուծման համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն : Նրա խոսքերով, Վլադիմիր Պուտինը վարչապետ Էրդողանի եւ նախագահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ խոստացել էր, որ Ռուսաստանն էլ ավելի կակտիվացնի իր դերն այդ խնդրի լուծման գործում:



«Մենք տրամադրված ենք կարգավորել մեր խնդիրները Հայաստանի հետ, սակայն Ղարաբաղյան խնդիրը խանգարում է մեզ առաջ ընթանալ այդ ուղղությամբ, ուստի մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, օգտագործելով իրենց հեղինակությունը, կկարողանան կարգավորել այդ խնդիրը, որպեսզի տարածաշրջանում վերջապես խաղաղություն եւ երկարատեւ համագործակցություն հաստատվի», - նշել է Ահմեդ Դավուդօղլուն:



Նա նաեւ հաղորդել է, որ Ռուսաստանի հետ ստորագրված էներգետիկ համաձայնագրերը չեն խանգարի Nabucco-ի իրականացմանը:



«Nabucco-ն շատ կարեւոր նախագիծ է, եւ այն կիրականացվի: Մենք առաջիկայում հույս ունենք համաձայնություն ձեռք բերել Ադրբեջանի հետ գազի հարցի շուրջ, եւ կարծում եմ, որ այդ համաձայնագիրն առավել վստահություն կհաղորդի այդ նախագծին», - նշել է նա, հաղորդում է CNN-Turk-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---