Եմ որոշել է իրանից հետ կանչել իր դեսպանների՞ն

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը դիտարկում է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան իրանցի աշխատակցի, Ֆրանսիայի դեսպանատան` կրկնակի քաղաքացիություն ունեցող աշխատակցի եւ Իրանի մայրաքաղաքում օտար լեզուներ դասավանդող ֆրանսուհու հանդեպ սկսված դատավարությանն արձագանքելու տարբերակները: Նրանք մեղադրվում լրտեսության, հակակառավարական ելույթների կազմակերպման եւ Իրանում «թավշե հեղափոխություն» նախապատրաստելու մեջ:



Ինչպես հաղորդել է բրիտանական BBC ռադիոընկերությունը, ԵՄ համատեղ քայլերի թվում է Թեհրանից Եվրամիության անդամ-երկրների դեսպանների միաժամանակյա հետ կանչելը, ինչպես նաեւ նոր տնտեսական պատժամիջոցների ներմուծումը: Պատասխանի բանաձեւն այժմ համաձայնեցնում է ԵՄ-ում նախագահող Շվեդիան, հաղորդում է newsru.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---