Հայաստանի նախագահը ողջունել է ՖԻԴԵ-ի 5-րդ «Գրան Պրի»-ի մասնակիցներին

PanARMENIAN.Net - Ջերմուկում մեկնարկել է ՖԻԴԵ-ի«Գրան Պրի»-ի հինգերորդ փուլը, որն այս անգամ նվիրված է լեգենդար հայ շախմատիստ, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին: Արարողությունը բացել է Հայաստանի հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը , որն իր ողջույնի խոսքում շնորհավորել է մրցաշարի մասնակիցներին եւ միջազգային ասպարեզում փայլուն հաջողությունների համար առանձին շնորհակալություն հայտնել գրոսմայստեր Լեւոն Արոնյանին:



«ԱյսօրՀայաստանըհյուրընկալում էշախմատային մի մրցաշար, որիանցկացումը կարողէպատիվբերելցանկացած երկրի: Այնժողովուրդներիհամար, որոնքսիրում, գնահատումեւ ընկալում են շախմատն, այսպիսի մրցաշարները դառնում են տոն:Մոտակա մի քանի օրերիընթացքումաշխարհի շախմատիստներիու շախմատասերների ուշադրությունը սեւեռված էլինելուՋերմուկի վրա: Բոլորն ակնկալումեն լավ, որակյալ խաղ, հետաքրքիրմրցապայքար եւ վստահ եմ, բոլորիսակնկալիքներն իրականանալու են: Ամեն ինչիցզատ, այս մրցաշարը մի կարեւոր խորհուրդ էլ ունի: Այննվիրվածէ աշխարհիշախմատի 9-րդ չեմպիոնՏիգրան Պետրոսյանի ծննդյան 80-րդ տարեդարձին: Տիգրան Պետրոս յանը մեզհամարավելին է, քան շախմատային հսկան: Նա մերազգային արժանապատվության խորհրդանիշն է, մեր բազմադարյա պատմության ամենավառ անհատականություններից մեկը: Տիգրան Պետրոսյանն ապացուցեց, որ հայկական շախմատը կարողէեւ պետք էունենա լուրջ նվաճումներ: Նրահաղթանակը, սպորտային հաջողությունները դաստիարակեցինմի քանի սերունդներ: Մեր շախմատիստները գրեթե յուրաքանչյուր ամիս հասնում են նոր հաջողությունների, որոնցից վերջինը Լեւոն Արոնյանի հաղթանակն էր արագ շախմատում: Շնորհակալ եմ, Լեւո՛ն ջան: Շնորհավորում եմ, բայց մենք ավելին ենք սպասում», - ասել է ՀՀ նախագահը:



Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի«Գրան Պրի»-ի հինգերորդ փուլին, որն ընթանում է հայկական Ջերմուկ քաղաքում, մասնակցում է 14 շախմատիստ:



Ըստ վարկանիշի «Գրան Պրի»-ի հինգերորդ փուլի մասնակիցների ցուցակը (փակագծերում ՖԻԴԵ-ի վարկանիշում զբաղեցրած դիրքը):



1. Լեւոն Արոնյան (Հայաստան)-2768 (4)

2. Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան)- 2760 (5)

3. Պետեր Լոկո (Հունգարիա)- 2756 (7)

4. Բորիս Գելֆանդը (Իսրայել)-2755(9)

5. Էտյեն Բակրո (Ֆրանսիա)-2721 (17)

6. Գատա Կամսկի (ԱՄՆ)-2717 (18)

7. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա)-2717 (20)

8. Պավել Էլյանով (Ուկրաինա)-2716 (21)

9. Եվգենի Ալեքսեեւ (Ռուսաստան)-2714 (24)

10. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)-2712 (25)

11. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)- 2703 (30)

12. Իվան Չեպարինով (Բուլղարիա)- 2678 (53)

13. Էռնեստո Ինարկիեւ (Ռուսաստան)-2675(55)

14. Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան)- 2672 (58)
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---