2050թ. Եվրոպայի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մուսուլման է լինելու

PanARMENIAN.Net - 2050թ. Եվրոպայի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մուսուլման է լինելու: Նման եզրակացության են եկել Գաղթի քաղաքականության ամերիկյան ինստիտուտի մասնագետները:



Այսօր մուսուլմանների թիվը եվրոպական երկրներում կազմում է մոտ 5%: Սակայն 2050թ. այդ թիվը կաճի մինչեւ 20%, իսկ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում եւ Նիդեռլանդներում այդ թիվն ավելի մեծ է լինելու:



Պատճառը ԵՄ երկրների արմատական բնակչության շրջանում առկա ցածր ծնելիությունն է, եւ իսլամական երկրներից գաղթածների ընտանիքներում ծնելիության բարձր աստիճանը:



Բացի դրանից, վերջին հաշվարկների համաձայն, ամեն տարի մշատական բնակություն հաստատելու նպատակով Եվրամիության երկրներ են ժամանում մինչեւ 2 միլիոն մարդ, որոնց մեծ մասը մուսուլմաններ են:



Նոր խնդիրը մասնագետներն արդեն «ժողովրդագրական ժամանակային ռումբ» են անվանում, գրում է բրիտանական The Daily Mail թերթը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---