Սանկտ-Պետերբուրգում ընթանում է Սերգեյ Փարաջանովին նվիրված Open Cinema կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Պետերբուրգյան կարճ մետրաժի բացօթյա Open Cinema կինոփառատոնն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովին: Կինոֆորումին հատկացվել է միանգամից երկու հրապարակ` Կինոյի տունը եւ Պետրոպավլովյան ամրոցը: Վերջինում տեղադրվել է երեւանից բերված ունիկալ ցուցահանդեսը:



Պետրոպավլովյան ամրոցի Ինժեներային տան դահլիճները դժվարությամբ տեղավորեցին «Սերգեյ Փարաջանովի աշխարհը» ցուցահանդեսի բացմանը ժամանած բոլոր հյուրերին: Միջոցառմանը ներկա էին արվեստի գործիչներ, նորաձեւ վերնիսաժների այցելուներ, Պետերբուրգի հայկական համայնքը:



Փարաջանովի կոլլաժները հաճախ մեծ նկարիչների կտավների վերատպությունն են` զարդարված փետուրներով, խեցիներով, անգամ ժամացույցի մեխանիզմներով:



Ցավոք, կոլլաժների օրիգինալները չհաջողվեց բերել Հայաստանից: Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն ասում է, որ ստիպված եղան սահմանափակվել կոլլաժների լուսանկարներով եւ ինքնին ռեժիսորի դիմանկարներով, գրում է vesti.ru-ն:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---