10 օգոստոսի 2009 - 17:00 AMT
Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը Գրան-Պրիի 1-ին փուլում խաղաղ դաշն են կնքել
Օգոստոսի 9-ին Ջերմուկում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան-պրի սերիայի հինգերորդ շրջանի առաջին փուլում հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի են խաղացել իրենց հակառակորդներ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի եւ ռուս Եվգենի Ալեքսեւի հետ:

Առաջին փուլում արդյունավետ ստացվեցին միայն Էրնեստո Ինարկիեւ-Պետեր Լեկո եւ Իվան Չեպարինով-Դմիտրի Յակովենկո պարտիաները, որոնք ավարտվեցին հօգուտ Լեկոյի եւ Չեպարինովի:

Այդպիսով, առաջին փուլից հետո Հակոբյանն ու Արոնյանը 0,5 միավորով կիսում են մրցաշարային սանդղակի 3-ից 12-րդ տեղերը մրցաշարի մյուս մասնակիցների հետ:

2-րդ փուլում Արոնյանն ու Հակոբյանը սպիտակներով կխաղան Ալեքսեեւի եւ Ինարկիեւի դեմ համապատասխանաբար:

Խաղարկային օրեր են` օգոստոսի 9-13, 15-18, 20-23: Հանգստյան օրերն են օգոստոսի 14-ը եւ 19-ը:

1-ին փուլի պարտիաները`

Վասիլի Իվանչուկ - Լեւոն Արոնյան-1,5:1,5
Էռնեստո Ինարկիեւ-Պետեր Լեկո -0:1
Եվգենի Ալեքսեեւ-Վլադիմիր Հակոբյան-1,5:1,5
Իվան Չեպարինով-Դմիտրի Յակովենկո-1:0
Գատա Կամսկի-Էտյեն Բակրո-1,5:1,5
Ռուստամ Կասիմժանով-Սերգեյ Կարյակին-1,5:1,5
Բորիս Գելֆանդ -Պավել Էլյանով -1,5:1,5

Մրցաշարային դրությունը 1 փուլերից հետո` Լեկո, Չեպարինով` 1 միավոր; Հակոբյան, Արոնյան, Իվանչուկ, Ալեքսեեւ, Բակրո, Կարյակին, Կամսկի,Գելֆանդ, Էլյանով, Կասիմժանով`0,5; Ինարկիեւ, Յակովենկո -0