10 օգոստոսի 2009 - 17:02 AMT
Թուրքական Իգդիրի եւ Նախիջեւանի միջեւ գազատար է կառուցվել
Թուրքիայի Իգդիրի մարզի եւ Նախիջեւանի Ինքնավար հանրապետության միջեւ գազատարի շինարարության վերաբերյալ փոխըմբռնման Հուշագիր է ստորագրել:

Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզի խոսքով, կողմերը այդ գազատարով 0,5 միլիարդ խորանադր մետր ադրբեջանական գազը Իգդիր մատակարարելու մասին հուշագիր կստորագրեն նաեւ: Թուրքական BOTAS ընկերությունը եւ Ադրբեջանի Պետնավթընկերությունը (ԱՀՊՆԸ) այդ նախագծի տեխնիկական, կոմերցիոն եւ իրավական դետալների շուրջ բանակցություններ կանցկացնեն: Այդ ընկերությունների փորձագետների հանդիպումը կկայանա Անկարայում արդեն սեպտեմբերին:

«Թուրքիան եւ Ադրբեջանը գրեթե համաձայնության են եկել գազի փոխադրման գնի հարցում: «Շահ դենիզ» հանքավայրից երկրորդ ֆազայի շրջանակներում արտահանվող գազը Թուրքիայի տարածքով կփոխադրվի Եվրոպա: Մնացել է որոշել մի քանի տեխնիկական խնդիրներ, եւ մենք շատ շուտով սպասում ենք այդ հարցերի շուրջ մասշտաբային փաստաթղթի ստորագրմանը»,- հայտնել է ԱՀՊՆԸ նախագահ Ռովնագ աբդուլլաեւը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: