10 օգոստոսի 2009 - 19:11 AMT
Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը պնդում են, որ Բրայզան արդեն դեսպան է նշանակվել Ադրբեջանում
ԱՄՆ Պետքարտուղարի խորհրդականի նախկին տեղակալ Մեթյու Բրայզան հրաժեշտի այցով ժամանել է Թբիլիսի:

Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության համաձայն, Բրայզան Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանից է ստացել նշանակումը:

Թբիլիսի իր կատարած այցի շրջանակներում Մեթյու Բրայզան հանդիպել է Վրաստանի կառավարության, ինչպես նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: