Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականն աշխարհի առաջնությունից առանց մեդալների է վերադարձել

PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականն օգոստոսի 6-9 Բուդապեշտում (Հունգարիա) կայացաշ աշխարհի առաջնությունից առանց մեդալների է վերադարձել: Հայաստանի 5 ներկայացուցիչներից միայն Դավիթ Ազարյանին (60 կգ ք/կ) ու Մհեր Թավաքալյանին (73 կգ ք/կ) է հաջողվել արժանանալ 5-րդ մրցանակային տեղերին: Մնացածներն առաջնությունից ավելի վաղ փուլերում են դուրս մնացել:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայում, հայ ձյուդոիստների պատվիրակությունը` մարզիչ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ, Երեւան է վերադարձել հուլիսի 10-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---