Հայ ձյուդոիստները Բեռլինում կայացած միջազգային առաջնությանը 3 մեդալ են նվաճել

PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը բարձրագույն կարգի միջազգային առաջնությանը, որն օգոստոսի 7-9 ընթացել է Բեռլինում, 3 մեդալ է նվաճել: Հայկական հավաքականին արծաթե մեդալ է բերել Գրիգոր Իվանյանը (55 կգ ք/կ), իսկ բրոնզի են արժանացել Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ ք/կ) եւ Գոռ Հարությունյանը (55 կգ ք/կ):



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի մամլո ծառայությունը, հայ ձյուդոիստները Երեւան կվերադառնան օգոստոսի 14-ին, իսկ մինչ այդ գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Գերմանիայի մայրաքաղաքում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---