Հայաստանում ակտիվ նախապատրաստություն է ընթանում ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ձյուդոյի երիտասարդների Եվրոպայի առաջնության կառավարության կազմկոմիտեի նիստ, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:



Նիստում քննարկվել են առաջնության պատշաճ մակարդակով անցկացմանը վերաբերող հարցեր եւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տրվել անհրաժեշտ հանձնարարականներ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:



Հիշեցնենք, որ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կկայանա 2009թ. սեպտեմբերի 11-13 Երեւանում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---