Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հերքել է Բաքվում դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման մասին տեղեկությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանությունը ոչ մի հայտարարություն չի տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզային արդեն նշանակելու վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունից: Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունում նշեցին, որ Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է: «Մենք չգիտենք, թե որտեղից է քաղված այդ տեղեկությունը, ոչ մի պաշտոնական հայտարարություն չի եղել», - հաղորդեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում:



Նախօրեին վրացական ԶԼՄ-ները, վկայակոչելով Թբիլիսիում ԱՄՆ դեսպանությունը, տեղեկություն էին տարածել այն մասյին, որ Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---