Հայաստանում իշխում է օլիգարխիան եւ բյուրոկրատիան` կուսակցության ղեկավարի կարծիքը

PanARMENIAN.Net - Հայաստանում իշխում է օլիգարխիան եւ բյուրոկրատիան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Սահմանադրական իրավունք Միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:



«Երկրում օլիգարխիայի եւ բյուրոկրատիայի իշխանությունն այնքան է աճել, որ նրանք արդեն թելադրում են իրենց ներքին օրենքները»,- ասել է կուսակցության ղեկավարը եւ ընդգծել, որ այդ իսկ պատճառով նախագահի ցանկացած նախաձեռնությունները «խորտակվում են» այդ ճահճում:



Հայկ Բաբուխանյանը նաեւ նշել է, որ հենց օլիգարխիան է քաղաքական գործիչներին հրահրում անհասկանալի քայլերի, որոնք հետագայում դավաճանություն են համարվելու: «Հայաստանում «դավաճանություն» բառը նորաձեւ է դարձել: Մարդիկ դավաճանությամբ են զբաղվում եւ դրա հետ մեկտեղ ասում, որ իրենք քաղաքականությամբ են զբաղվում»,- ասել է Հայկ Բաբուխանյանը:



Նրա խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ծրագրում է լուրջ կադրային փոփոխություններ իրականացնել: «Փոփոխությունները կվերաբերեն գողերին եւ կաշառակերներին, եւ որքան դրանք կոշտ լինեն, այնքան լավ»,- ընդգծել է կուսակցության ղեկավարը: Ընդ որում, Բաբուխանյանը համեմատության համար օրինակ է բերել այլ երկրներ, որտեղ կաշառակերության համար կախաղան են հանում, իսկ Հայաստանում` «համոզում» վերադարձնել գումարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---