24 ապրիլի 2002 - 21:56 AMT
ԺՆԵՒՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Ապրիլի 26-28-ին Ժնեւում, Հայ ոսկերիչների միության հովանու ներքո, կկայանա հայ ձեռնարկատերերի հերթական միջազգային բիզնես-համաժողովը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, թվով երրորդ բիզնես-համաժողովը նվիրված է Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանում եւ Շվեյցարիայում բիզնեսի զարգացման խնդիրներին: Միության նախագահ Թորոս Սեքեյանը տեղեկացրել է, որ համաժողովին հրավիրվել են մասնագետներ այդ երկրներից: Համաժողովում Հայաստանը կներկայացնեն ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, Կենտրոնական բանկի ղեկավար Տիգրան Սարգսյանը, ինչպես նաեւ այլ պատասխանատու անձիք, ովքեր կներկայացնեն եվրոպական երկրներից եկած հայ բիզնեսմեններին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների վիճակը: Համաժողովի աշխատանքներին կմասնակցի նաեւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանելյանը:Առաջին նման համաժողովը կայացել է երկու տարի առաջ Բուդապեշտում: Այն ժամանակ նպատակ էր դրված համագործակցություն սկսել Եվրոպայի հայկական կազմակերպությունների եւ համայնքների հետ քաղաքականության, տնտեսության, կրթության, ինչպես նաեւ իրավական եւ հասարակական ոլորտներում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: