«Հայկական Բուենոս Այրես»-ն անցնում է Արգենտինայի մայրաքաղաքում11 օգոստոսի 2009 - 22:07 AMT PanARMENIAN.Net - 2009թ. օգոստոսի 10-ինԲուենոս-Այրեսի մշակույթի նախարարության Պատմական եւ մշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Բուենոս-Այրեսում ՀՀ դեսպանության ու արգենտինահայ համայնքային կառույցների հետ համագործակցությամբ մեկնարկեց «Հայկական Բուենոս Այրես» անվանումը կրող միջոցառումը: Բուենոս Այրեսի կառավարության կողմից իրականացվող այս պատմամշակութային ծրագրի նպատակն է ցույց տալ Արգենտինայի մայրաքաղաքում բնակվող հայերի դերը քաղաքի մշակութային, տնտեսական, հանրային, հումանիտար ոլորտներում, ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, հայերի` Արգենտինա ներգաղթելու պատճառներն ու անցած գրեթե 100 տարիների ընթացքում նրանց նվաճումները որպես Արգենտինայի քաղաքացիներ:«Հայկական ԲուենոսԱյրես» ծրագրի բացման արարողությունը տեղի ունեցավ մայրաքաղաքի հնագույն շինություններից մեկի` Արգենտինյան Հանրապետության առաջին Խորհրդարանի նիստերի դահլիճում: Բացման խոսքով հանդես եկան Պատմական եւ մշակութային ժառանգության հանձնաժողովի գլխավոր քարտուղար Լետիսիա Մարոնեսեն, Խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարի Արգենտինայի ազգային ինստիտուտի փոխնախագահ Պեդրո Մուրադյանը, Ժառանգության ու պատմության ինստիտուտի գլխավոր տնօրեն Լիլիանա Բարելան եւ Արգենտինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը: «Հայկական ԲուենոսԱյրես» ծրագիրը, որիմեջ ներառված են «Հայերիներգաղթը Բուենոս Այրես», «Հայերը եւ կրոնը», «Ցեղասպանություն եւ ժխտողականություն», «Հայ կնոջ դերը հասարակության մեջ», «Հայկական մամուլ», «Հայկական արվեստ», «Հայկական խոհանոց» եւ այլ թեմաներ, կավարտվի համայնքային համույթների համերգով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է Բաքուն Ռասմուսենին մեղադրում է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» մեջ Ռասմուսենի խմբի զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում |