2009թ. երկրորդ եռամսյակում ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության շուկայի բաժինն անփոփոխ է մնացել` 81%

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդվում է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի համար ՄՏՍ ընկերության գործունեության ցուցանիշների պաշտոնական օպերացիոն հաշվետվության մեջ, բջջային կապի հայկական օպերատորը` ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը, շարունակում է կորստով աշխատել, որն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 2 մլրդ 912,9 մլն դրամ է կազմել եւ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ աճել է 1289,1%-ով, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համեմատ` 23,1%-ով:



ՎիվաՍելլ-ՄՏՍ բջջային օպերատորի օպերացիոն եկամուտը 2009թ. երկրորդ եռամսյակում կազմել է $9,2 մլն` առաջին եռամսյակի համեմատ աճելով $1,8 մլն-ով, իսկ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ` $5,4 մլն-ով:



ՎիվաՍելլ-ՄՏՍ շահույթն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 19 մլրդ 534,1 մլն դրամ եւ 2008թ. նույն շրջանի համեմատ աճել է 3,4%-ով: Բջջային օպերատորի շահույթի աճը 2009թ. առաջին եռամսյակի համեմատ կազմել է 9,5%:



Միջին ամսական ARPU-ն (ՎիվաՍելլ-ՄՏՍ եկամուտը մեկ բաժանորդից) երկրորդ եռամսյակում կազմել է 3169,2 դրամ` 2008թ. նույն շրջանի համեմատ կրճատվելով 1162 դրամով:



ՄՏՍ տվյալներով, երկրորդ եռամսյակում ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության շուկայի բաժինն անփոփոխ է մնացել` 81%:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---