Հայ երիտասարդությունը պետք է ավելի ակտիվ ներգրավվի հասարակական գործընթացների մեջ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին` Երիտասարդության համաշխարհային օրը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Երիտասարդ լիդերների դպրոցի շրջանավարտների հետ: Նա շնորհավորել է բոլոր երիտասարդներին Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ, եւ մաղթել ավելի ակտիվ ներգրավվել հասարակական գործընթացների մեջ: Նա շրջանավարտներին պատմել է շատ սոցիալական խնդիրների, եւ առաջին հերթին երիտասարդ ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման հարցում երիտասարդությանը պետական աջակցություն ցույցաբերելու ծրագրերի մասին: «Առաջին ծրագիրը, որը պատրաստ է իրականացմանը, հասանելի բնակարանի եւ ավտոմեքենայի ձեռք բերումն է երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքային վարկավորմամբ` հիփոթեքային վարկի պետական մարմամբ` 20% Երեւանի տարածքում, 30% մարզերի եւ 40% Հայաստանի սահմանամերձ տարածքներում: Պետությունը պատրաստ է նաեւ առանց տոկոսադրույքի ընտանիքներին վարկ տրամադրել նախնական ներդրման համար` 15 տարի մարման ժամկետով»,- ասել է Արմեն Գրիգորյանը:



Նախքան միջոցառումը Հայաստանի Երիտասարդ լիդերների դպրոցի տնօրեն Արտակ Շաքարյանը հաղորդել է, որ ներկայումս մշակվում է 2010-2012թթ. երիտասարդական նախագծերի ռազմավարության ծրագիրը:



Հայաստանի Երիտասարդ լիդերների դպրոցը 2006թ. հիմնադրվել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության հովանավորությամբ եւ հասարակական կառույցների զանազան ճյուղերի մեջ ներգրավված երիտասարդների համար:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---