Այսօր Երեւանում կկայանա ամերիկացի կիթառահար Սթենլի Ջորդանի համերգը

PanARMENIAN.Net - Այսօր Ալ.Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հայտնի ամերիկացի կիթառահար Սթենլի Ջորդանի համերգը: Երաժշտի խոսքով, առաջիկա համերգին ինքը ստեղծագործություններ կկատարի իր «State of Nature» ալբոմից, մեղեդիներ այլ ալբոմներից, ինչպես նաեւ մի քանի նոր ստեղծագործություններ:



Համերգից մեկ օր առաջ` երեքշաբթի օրը, «Մալխաս» ջազ-ակումբում Սթենլի Ջորդանը վարպետության դաս անցկացրեց, որին մասնակցեցին մոտ քսան հայ երաժիշտներ:



Հիսունամյա Սթենլի Ջորդանը հայտնի է դաշնամուրի տեխնիկան կիթառի նվագի ժամանակ կիրառելու իր հմտությամբ, որի դեպքում հաճախ զուգահեռ նվագ է կատարվում էլեկտրոկիթառի միանգամից երկու գրիֆերի վրա: Երաժիշտը զանազան գործիքների վրա սկսել է նվագել վաղ մանկությունից, իսկ կիթառն առաջին անգամ նրա ձեռքում հնչել է 7 տարեկանում: Քսանվեց տարվա ընթացքում երաժիշտը տասներեք ալբոմ է թողարկել: Նրա վերջին սկավառակը` «State of Nature»-ը, թողարկվել է 2008թ.:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---