12 օգոստոսի 2009 - 22:25 AMT
Ալլա Պուգաչովան Արցախում կայանալիք մասնավոր միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել
Սեպտեմբերին Երեւանում կկայանա Ալլա Պուգաչովայի «Երազներ սիրո մասին» համերգը, որը տեղի կունենա բեմի հետ երգչուհու հրաժեշտի համաշխարհային շրջագայության շրջանակներում: Վերջերս ադրբեջանական մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ հայ բարերար Լեւոն Հայրապետյանը Ալլա Պուգաչովային Արցախ է հրավիրել «Մեծ կնունքի», որտեղ երգչուհին կմեկնի Հայաստանում կայանալիք համերգից հետո:

Հայաստանում Ալլա Պուգաչովայի համերգի կազմակերպիչ, «Artas» եւ «Forpost» ընկերության ղեկավար Զարինե Մխեյանը, ում դիմել էր PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հերքում է Լեւոն Հայրապետյանի կողմից Ալլա Պուգաչովային «Մեծ կնունքի» հրավիրելու մասին ասեկոսեները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Երեւանի ՄՀՀ-ում կկայանա Ալլա Պուգաչովայի «Երազներ սիրո մասին» համերգը: