Արդյո՞ք Հայաստանը տեղյակ չէ, թե ինչ շահեր են հետապնդում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները12 օգոստոսի 2009 - 23:26 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը տեղյակ չէ, թե ինչ շահեր են հետապնդում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները: Առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան նշանակվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, բայց եթե դա այդպես է, ապա նա կաշխատի ի վնաս Հայաստանի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նրա խոսքերով, Բրայզան շահագրգռված է էներգետիկ հարցերի առնչությամբ, իսկ այդպիսի նախագծերը շրջանցում են Հայաստանը:«Էներգետիկ առումով Հայաստանը հետաքրքրում է լոկ Ռուսաստանին եւ Իրանին», - ասել է հայ քաղաքագետը: Շաքարյանցը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը հասկացնում է, որ Հայաստանը բոլոր նախագծերին կմասնակցի միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում: Դրանով ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանը ենթարկել Թուրքիային: «1991 թվականից ԱՄՆ-ը փորձում է Թուրքիայի առաջատար դարձնել Կովկասյան տարածաշրջանում», - նշել է հայ փորձագետը: Սերգեյ Շաքարյանցը նաեւ մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահի հնարավոր փոխարինումը Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան Թինա Քեյդենաուով: Նրա խոսքերով, եթե Կոսովոյում նախկին դեսպանին նշանակեն ԵԱՀԿ ՄԽ-ի նոր համանախագահ, ապա գործերը շատ ավելի վատ ընթացք կստանան: Ժամանակին Թինա Քեյդենաուի գործունեությունը նպաստել էր սերբերի ցեղասպանությանը, եւ չի բացառվում, որ այդ նույն ճակատագրին կարժանանա նաեւ հայ ժողովուրդը: Սերգեյ Շաքարյանցը առանց ուշադրության չի թողել նաեւ Մադրիդյան սկզբունքները: «Մադրիդյան սկբունքներում, վեցից հինգ կետում խոսվում է հայկական կողմի միակողմանի զիջումների մասին», - ասել է հայ քաղաքագետը, նշելով, որ սկզբունքներում միակ դրական պահը Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումն է Ադրբեջանի կազմից դուրս, մնացած կետերն անընդունելի են Հայաստանի համար: Շաքարյանցը նաեւ նշել է, որ չի կարելի թույլատրել ԼՂՀ-ում հանրաքվեին Ղարաբաղի այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» մասնակցությունը, հակառակ դեպքում «ԱՄՆ-ում կարող են հանկարծ որոշել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բացի ղարաբաղի ժողովրդից, պետք է մասնակցի նաեւ չորրորդ կողմը»: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |