13 օգոստոսի 2009 - 01:00 AMT
Վլադիմիր Հակոբյանը ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի 4-րդ փուլում կրկին ոչ ոքի է խաղացել
Արոնյանն ու Լեկոն 4 փուլից հետո 3-ական միավոր են հավաքել եւ պահպանել են առաջատարի իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում:

Հայ գրոսմաստեր Վլադիմիր Հակոբյանը Ջերմուկում ընթացող Գրան Պրի մրցաշարի հինգերորդ շրջանի 4-րդ փուլում կրկին ոչ ոքի է խաղացել, այս անգամ ղազախ շախմատիստ Ռուստամ Կասիմջանովի հետ: Նշենք, որ բոլոր 4 փուլերում հայ գրոսմաստերը խաղաղ դաշն է կնքել իր հակառակորդների հետ:

4-րդ փուլի պարտիաները.

Լեւոն Արոնյան-Գատա Կամսկի-1:0
Դմիտրի Յակովենկո-Բորիս Գելֆանդ-0,5:0,5
Էռնեստո Ինարկիեւ-Իվան Չեպարինով-0,5:0,5
Պետեր Լեկո- Սերգեյ Կարյակին-1:0
Վլադիմիր Հակոբյան-Ռուստամ Կասիմջանով-0,5:0,5
Էտյեն Բակրո-Պավել Էլյանով-0,5:0,5
Վասիլի Իվանչուկ-Եվգենի Ալեքսեեւ-1:0

Մրցաշարային դրությունը 4 փուլից հետո. Արոնյան, Լեկո-3; Իվանչուկ, Չեպարինով-2,5; Հակոբյան, Յակովենկո, Բակրո, Էլյանով, Գելֆանդ, Կասիմջանով-2, Կարյակին, Ալեքսեեւ-1,5, Կամսկի, Ինարկիեւ-1: