Հայ-թուրքական սահմանի բացումը ոչ մի կերպ չի ազդի Հայաստանի տնտեսության զարգացման վրա

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացման հարցը քնարկման առարկա չէ, այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության նախագահ Սեդրակ Աճեմյանը:



«Ոչ Հայաստանն է փակել սահմանը, այլ Թուրքիան, եթե նա այդքան ցանկանում է բացել այն, թող ինքն էլ մտածի այդ մասին»,- ասել է Սեդրակ Աճեմյանը: Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական սահմանի բացումը լուրջ ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսության զարգացման վրա, նույնն էլ վերաբերում է այն տարբերակին, եթե հայ-թուրքական սահմանն այդպես էլ փակ մնա:



«Եթե անգամ հայ-թուրքական սահմանը չբացվի, դա չի ազդի երկրի տնտեսության վրա, քանի որ արտասահմանում Հայաստանն ունի սփյուռք, որը պատրաստ է լուրջ ներդրումներ կատարել երկրի տնտեսության զարգացման մեջ»,- նշել է ՍԴՀԿ կուսակցության անդամը: Նրա խոսքով, հայկական իշխանություններն ու սփյուռքը պետք է սկսեն լուրջ ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը:



Աճեմյանը նաեւ ընդգծել է, որ սահմանի բացման դեպքում Հայաստանը պետք է պատրաստված լինի, քանի որ սահմանի բացման հետեւանքներն այնքան էլ հաճելին չեն լինելու:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---