Թուրքիան Հայաստանի ռազմակայանը սպառազինելու համար Ռուսաստանին թույլ է տալիս օգտագործել իր օդային տարածքը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին շահավետ է Ռուսաստանին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերությունները` անցյալն ու ապագան» սեմինարի ժամանակ հայտնել է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանի բացումը Մոսկվային ավելի շատ է հարկավոր, քանի որ նա լիարժեք հսկում է Հայաստանի էներգետիկ ոլորտը:



Գիրագոսյանը նաեւ նկատել է, որ խոսքն ամենայն հավանականությամբ գնում է ոչ թե հայ-թուրքական, այլ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:



«Ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը որոշ ակնկալիքներ ունի Թուրքիայից»,- ասել է Գիրագոսյանը` նշելով, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համապատասխան գաղտնի համաձայնություն է ստորագրվել այն մասին, որ Թուրքիան Հայաստանի ռազմակայանը սպառազինելու համար Ռուսաստանին թույլ է տալիս օգտագործել իր օդային տարածքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---