Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը: Այդ օրը տեղի է ունենում խաղողի օրհնությունը: Հնում այս տոնը պաշտում էին հատկապես կանայք, որոնք աղոթքով դիմում էին Աստվածածնին` նրանից հայցելով իրենց երեխաների եւ բերքի պաշտպանություն:



«Աստվածածնի վերափոխման տոնը գլխավոր նախաքրիստոնեական Նավասարդ տոնի ձեւափոխված տարբերակներից մեկն է, որը տոնվում էր օգոստոսին», - այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:



Քրիստոնեական աշխարհը Մարիամ Աստվածածնի տոնը նշում է օգոստոսի 15-ին, սակայն Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթներով ընդունված է այդ տոնը նշել նույն շաբաթվա կիրակի օրը, երբ, թողնելով իրենց ամենօրյա գործերը, մարդիկ ճոխությամբ նշել են այն` Աստվածածնին նվիրված սուրբ վայրեր ուխտագնացություններ եւ զոհաբերություններ կատարլով:



«Նախաքրիստոնեական եւ քրիստոնեական Հայաստանի զոհաբերության մշակույթում տիրապետող է եղել բուսական զոհաբերությունը, եւ տվյալ դեպքում դա խաղողն է: Իսկ պուրիտանական հասարակությունում այդ ժամանակ խրախուսվում էին պարերն ու զվարճանքները», - ավելացրել է Հրանուշ Խառատյանը:



Ազգագրագետի խոսքերով, նախաքրիստոնեական շրջանում Նավասարդի տոնահանդեսները նվիրված էին մայրության եւ բերքատվության հեթանոսական Անահիտ աստվածուհուն, որին շնորհակալություն էին հայտնում բերքի համար, եւ զոհաբերություններ կատարելով, նրան էին ուղղում իրենց աղոթքները: Արդյունքում Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը ժառանգել է Անահիտի մեծարման ավանդույթների մի մասը, երբ իրենց աղոթքներում քնքշությամբ դիմում էին Սուրբ կույս Մարիամին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---