Հայաստանի սպորտի նախարարն ընդունել է Համահայկական խաղերի մասնակիցներին` Ստամբուլի հայերի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանն ընդունեց Համահայկական խաղերում ստամբուլահայ պատվիրակության անդամներին:



Ողջունելով հյուրերին` նախարարը կարեւորեց համահայկական խաղերում սփյուռքահայ համայնքների պատվիրակությունների մասնակցությունը ինչպես Հայաստան-սփյուռք հարաբերությունների պահպանման, այնպես էլ դրանց զարգացման առումով:



Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` ստամբուլահայ պատվիրակության անդամները իրենց գոհունակությունը հայտնեցին համահայկական խաղերի կազմակերպման բարձր մակարդակի համար:



Հանդիպման ընթացքում վերջիններիս կողմից հուշանվերներ հանձնվեցին նախարար Ա. Գրիգորյանին, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Ռոբերտ Ջանիբեկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին: Ա. Գրիգորյանին հանձնվեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար նախատեսված հուշանվեր` վերջինիս փոխանցելու խնդրանքով:



Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխհամագործակցությանն առընչվող մի շարք այլ հարցեր:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---