Վահան Շիրխանյան. Հենց արդարության «դեֆիցիտն» է հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների պատճառը

PanARMENIAN.Net - Հայ հասարակությունն ու կառավարությունը պետք է միավորվեն: Այդ մասին լրագրողներին է հայտնել Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Վահան Շիրխանյանը: Նրա խոսքով, հանրապետության մեջ բացակայում է արդարությունը, եւ դա երկրի ներսում առկա բոլոր տարաձայնությունների հիմնական պատճառն է: Ընդ որում, Շիրխանյանը նշել է, որ արդարության բացակայության պատճառով Հայաստանը մինչ օրս չի կարողանում լուծել ո'չ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված խնդիրները, ո'չ ղարաբաղյան հակամարտությունը: «Նրանք, ում համար բացակայում է «արդարությունը», արհեստական արգելք են ստեղծում եւ խոչընդոտում խնդիրների լուծմանը»,- ասել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամը:



Շիրխանյանը նաեւ նշել է, որ կառավարությունը պետք է «հոգեւոր» մթնոլորտ ստեղծի հասարակության համար, խոսքը գնում է ոչ թե եկեղեցական հոգեւորի, այլ ազգերի համախմբման գաղափարախոսության ապահովման մասին: «Հայաստանում կառավարությունը ընկերակցություն-կառավարություն է, որն ամեն ինչ զուտ իր շահի համար է անում: Կառավարության բոլոր գործողությունները բխում են միայն սեփական շահերից, այլ ոչ թե հայ հասարակության շահերից»,- Վահան Շիրխանյանը: Ընդ որում, նա նկատել է, որ հենց արդարության «դեֆիցիտն» է հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների պատճառը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---