14 օգոստոսի 2009 - 19:20 AMT
Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան շարունակում է հուսալ, որ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն տեղական հեռուստաընկերությամբ ելույթ ունենալու ժամանակ նշել է, որ Թուրքիան շարունակում է հուսալ, որ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստ է շարունակել բանակցությունները:

Դավութօղլուի խոսքով, երկկողմ հաղորդակցությունը շարունակվելու է: Նախարարն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը` նշելով, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Դավութօղլուի խոսքով, Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանի հետ դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության լուծման վրա, հաղորդում է Bakiliar.Az-ը: