Երեւանում ընդդիմության բողոքի ցույցը չի կայացել. ցույցին գրեթե ոչ ոք չէր եկել

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ)` այսօր ծրագրված բողոքի ցույցը չի կայացել, քանի որ ցույցին ընդամենը 10-15 հոգի էր եկել: PanARMENIAN.Net ին չի հաջողվել կապ հաստատել ՀԱԿ ներկայացուցիչների հետ:



Այսօր Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց ուրբաթօրյա երթերի եւ բողոքի ցույցերի վերսկսման մասին: Մասնավորապես, ՀԱԿ հրապարակեց մի հայտարարություն, որում ասվում է. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը բանտարկության մեջ, մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի նրա ներկայությունտ զգացվի եւ յուրաքանչյուր ասված խոսք հասնի բոլոր քաղաքացիներին, առանց բացառության:



Հայտարարության մեջ նաեւ հաղորդվում է, որ երիտասարդությունը սկսում է ուրբաթօրյա երթերի եւ ցույցերի շարքը, որոնց սկիզբ դրեց ինքը` Նիկոլ Փաշինյանը: «Մենք, հասկանալով, որ Հայաստանի փրկությունը կախված է մեկ հոգուց, եւ այդ մեկ հոգին մեզնից յուրաքանչյուրն է, վստահորեն հայտարարում ենք, որ չենք կանգնի որեւէ ուժի առջեւ: Մեր հաղթանակն անխուսափելի է: Եւ նշանակում է 1+1+1+1+1+1+1+...»,- ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ:



Հունիսի 12-ին` ընդդիմության վերջին ցույցի ժամանակ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ բողոքի հաջորդ ցույցը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Ընդ որում նա չբացառեց, որ անհրաժեշտության դեպքում կարող են միջանկայլ ցույցեր կազմակերպվել:



Հուլիսի 1-ին 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը` «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը հետախուզման մեջ էր գտնվում, հանձնվեց իրավապահ մարմիններին, որից հետո ձերբակալվեց եւ հանձնվեց «Երեւան-Կենտրոն» համայնքի քրեակատարողական հիմնարկ:



2008թ. փետրվար-մարտ ամիսներին հայկական ընդդիմությունը, որը դժգոհ էր 2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ցույցեր էր անցկացնում Երեւանի կենտրոնում: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերաճեցին անկարգությունների, որոնց արդյունքում զոհվեց տաս հոգի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---