14 օգոստոսի 2009 - 21:42 AMT
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստան է մեկնել մասնակցելու Եվրոպայի առաջնությանը
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Լեհաստան է մեկնել, որտեղ օգոստոսի 15-23 Շչեցին քաղաքում կմասնացի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը Հին Աշխարհի առաջնությանը հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ կներկայացնեն 8 բռնցքամարտիկ:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիայում, հայ բռնցքամարտիկների պատվիրակությունը Լեհաստան է մեկնել օգոստոսի 11-ին, սակայն պատվիրակության գլխավոր մարզիչը եւ պատվիրակության ղեկավար, Բռնցքամարտի Հայաստանի Ֆեդերացիայի փոխնախագահ Արտակ Մալումյանն այսօր են մեկնել Շչեցին:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությանը`

1.Կարեն Այվազյան` 51 կգ ք/կ
2.Ալեքսան Շախյան` 54 կգ ք/կ
3.Արամ Ավագյան` 57 կգ ք/կ
4.Վլադիմիր Մարգարյան` 64 կգ ք/կ
5.Հարություն Աբրամյան` 69 կգ ք/կ
6.Գոռ Արիստակեսյան` 75 կգ ք/կ
7.Ազատ Դավթյան` 91 կգ ք/կ
8.Հովհաննես Օհանյան` +91 կգ ք/կ