14 օգոստոսի 2009 - 22:45 AMT
Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որը չի դադարեցրել սեյսմիկ կատալոգների կազմումը
Հայաստանը հետխորհրդային տարածքի միակ երկիրն է, որին հաջողվել է չընդհատել սեյսմիկ կատալոգների կազմումը, այսօր լրագրողներին է հաղորդել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) երկրաշարժերի եւ մաթեմատիկական գեոֆիզիկայի տեսության Միջազգային ինստիտուտի գիտաշխատող Վլադիմիր Կոսոբոկովը:

Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանին հաջողվել է ԽՍՀՄ փլուզումից հետո չդադարեցնել սեյսմիկ կատալոգների կազմումը` ի տարբերություն Միջին Ասիայի երկրների, Ադրբեջանի եւ Վրաստանի, որտեղ մեծ խնդիրներ կան կապված այդ կատալոգների տվյալների պակասի հետ, մինչդեռ Հայաստանում տվյալների այդ բազան ամբողջությամբ պահպանվել է: