Տիգրան Գարամյանը հաջողությամբ հանդես է գալիս Ալոիզ Նագլերի անվան շախմատային առաջնությանը Ցյուրիխում

PanARMENIAN.Net - Ֆրանսիան ներկայացնող հայ գրոսմայստեր Տիգրան Գարամյանը (2615) Ցյուրիխի շախմատային կազմակերպության 200-ամյակին նվիրված Ալոիզ Նագլերի անվան միջազգային շախմատային առաջնությանը 7 հնարավոր միավորներից հավաքել է 5,5 եւ առաջատարից` իսրայելցի Բորիս Ավրուխից, հետ է մնում կես միավորով:



Առաջնությունը մասնակիցների բավական ուժեղ կազմ է հավաքել, որոնց թվում են` գրոսմայստերներ Ալեքսանդր Մորոզեւիչը, Ալեքսանդր Դրեեւը (Ռուսաստան), Էմիլ Սուտովսկին (Իսրայել) եւ ուրիշներ:



Առաջնությունն անցնում է շվեյցարական համակարգով` 9 փուլով: Մասնակիցների ընդհանուր թիվը 272 է:



8-րդ փուլում Գարամյանն իր ուժերը կչափի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---