14 օգոստոսի 2009 - 22:54 AMT
Ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականը կժամանի Հայաստան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով
Ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականը կժամանի Հայաստան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա սեպտեմբերի 11-ից 14-ը Երեւանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայից, ադրբեջանական հավաքականն արդեն մասնակցության վերջնական հայտ է ներկայացրել, սակայն հետագայում փոփոխությունները չեն բացառվում:

Ադրբեջանի հավաքականը ելույթ կունենա քաշային բոլոր ութ կարգերում: Ադրբեջանցի ձյուդոիստների պատվիրակությունը 17 մարդու կազմով Երեւան կժամանի Զաիր Մամեդովի ղեկավարությամբ:

Ձյուդոյի Ադրբեջանի երիտասարդական հավաքականի կազմը.

Իլգար Մուշկիեւ ք/կ 55 կգ
Ռասիմ Սաադուլաեւ ք/կ 60կգ
Ֆագան Էմինօղլու ք/կ 66 կգ
Օրհան Դունյամալիեւ ք/կ 73 կգ
Ռամին Ղուրբանով ք/կ 81 կգ
Շահին Գահրամանով ք/կ 90 կգ
Էլմար Հասիմով ք/կ 100 կգ
Նադիր Բաբաեւ ք/կ + 100 կգ:

Մարզիչներ. Ռաշադ Մամեդով, Ֆարհադ Մամեդով, Ռաշադ Հասանով, Ազեր Շիհալիեւ:
Մրցավար` Վալեհ Մագերամով: