ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքը չի ջարդվել ադրբեջանցի հակերների կողմից15 օգոստոսի 2009 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանցի հակերների կողմից կայքի ջարդման մասին տեղեկությունը:Օգոստոսի 13-ին «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Smart Systems» ընկերության նախագահ Ստեփան Ասլանյանը հայտարարել էր, որոշ պետական էլեկտրոնային կայքերի թվում նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքը ուրբաթ օրվանից ջարդվել է ադրբեջանցի հակերների կողմից եւ մինչ օրս չի վերականգնվել: Նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորպես նշվում է . «Հայտնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության էլեկտրոնային կայքը հակերնե րի կողմից, այդ թվում ադրբեջանցի, չի ենթարկվել հարձակման եւ չի ջարդվել: Կայքում տեղադրված նյութերը որեւէ փոփոխության չեն ենթարկվել»: Հերքման մեջ նշվում է, որ www.mineconomy.am կայքը մոտ 2 ժամ հասանելի չի եղել օգոստոսի 14-ին` որոշակի տեխնիկական թերությունների հետեւանքով, որոնք կարճ ժամկետում շտկվել են նախարարության մասնագետների կողմից: Նշված թերությունները, սակայն, ինչպես նշվում է նախարարության հաղորդման մեջ, որեւէ բացասական ազդեցություն չէին կարող ունենալ կայքի այցելուների վրա: Նախարարության էլեկտրոնային կայքը շարունակում է անխափան գործել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |