ՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանին 75-ամյակի առթիվ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը շնորհավորել է , երգահան, դիրիժոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանին 75-ամյակի առթիվ: Շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Շնորհաշատ երաժիշտ, երգահան, դիրիժոր եւ մանկավարժ` Դուք ստեղծագործական լայն հնարավորություններով եք օժտված եւ իրավամբ հայրենական ջազ-արվեստի ճանաչված երախտավորներից եք: Փայլուն կատարողական վարպետությունը Ձեզ հռչակ եւ ճանաչում բերեց ոչ միայն Ռուսաստանում, այլեւ նրա սահմաններից շատ հեռու»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---