«Արարատն» իր առաջին հաղթանակ է տարել` պարտության մատնելով «Փյունիկին»

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջնության 18-րդ փուլը փոքր-ինչ անսովոր ստացվեց հայկական ֆուտբոլի համար: Անակնկալ դարձավ առաջնության թույլ օղակ «Արարատ» ՖԱ եւ գործող չեմպիոն ու ընթացիկ առաջնության միանձնյա առաջատար «Փյունիկի» հանդիպումը, որում արարատցիները անսպասելիորեն հաղթանակ տարան 1:0 հաշվով: 75-րդ րոպեին միակ գնդակի հեղինակ դարձավ ռմբարկու Գեւորգ Նռանյանը:



«Արարատի» համար դա այս սեզոնի առաջին հաղթանակն է: Մինչ այդ հանդիպումը երկրի փոխչեմպիոնի հաշվում կար երեք ոչ ոքի, որոնցից մեկն արձանագրվել էր նույն «Փյունիկի» հետ հանդիպման արդյունքում եւ 14 պարտություն:



Փուլի մեկ այլ հանդիպմանը «Բանանցն» իր դաշտում 2:1 հաշվով պարտության մատնեց Աշտարակի «Միկային»: Չնայած, որ հանդիպման ժամանակ հաշիվը իվուարցի ռմբարկու Բոտի Դեմելի ջանքերով բացեցին հյուրերը, Արմեն Գյուլբուդաղյանցի սաներին հաջողվեց խաղն ավարտել իրենց հաղթանակով. սկզբում 39-րդ րոպեին հաշիվը հավասրեցրեց Նորայր Գյոզալյանը, իսկ 50-րդ րոպեին հաղթանակող գոլի հեղինակ դարձավ «Բանանցի» կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը:



Մյուս երկու հանդիպումներում «Ուլիսը» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Գյումրու «Շիրակի» հանդեպ, իսկ Կապանի «Գանձասարը» նույն հաշվով հաղթանակ տարավ «Կիլիկիայի» հանդեպ:



Մրցաշարային սանդղակը շարունակում են գլխավորել «Փյունիկն» ու «Միկան», որոնք հավաքել են 38-ական միավոր: Սակայն «Փյունիկը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել:



Մրցաշարային դրությունը 18 փուլերից հետո`



1.Փյունիկ - 38

2.Միկա - 38

3.Ուլիս - 36

4.Բանանց - 31

5.Գանձասար - 26

6.Շիրակ - 15

7.Կիլիկիա - 11

8.Արարատ - 6
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---