Գրան-պրի ՖԻԴԵ-ում Հայաստան-Ուկրաինա դիմադրությունն ավարտվեց հայ գրոսմայստերների պարտությամբ

PanARMENIAN.Net - Ջերմուկում ընթացող Գրան-պրի ՖԻԴԵ-ի 7-րդ փուլը հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Հակոբյանի համար կրկին անհաջող ստացվեց: Երկու շախմատիստներն էլ սեւերով զիջեցին ուկրաինացի մրցակիցներ համապատասխանաբար Պավել Էլյանովին եւ Սերգեյ Կարյակինին:



Առաջնությունում կրած երկրորդ պարտությունից հետո Լեւոն Արոնյանը կրկին կորցրեց առաջատարի դիրքը եւ 4 միավորով 4-8 տեղերն է կիսում Էլյանովի, Կարյակինի, Գելֆանդի եւ Ալեքսեեւի հետ: Իսկ Վլադիմիր Հակոբյանը 2,5 միավորով 11-14 տեղերն է կիսում Կասմկու եւ Չեպարինովի հետ:



7-րդ փուլից հետո 5 միավորով առաջնության միանձնյա առաջատարն է դարձել հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն, որն այս փուլում պարտության մատնեց բուլղարացի Իվան Չեպարինովին: 2-3-րդ տեղեչը կիսում են ուկրաինացի Վացիլի Իվանչուկը եւ ղազախ շախմատիստ Ռուստամ Կասիմջանովը: Նրանց հաշվում 4,5-ական միավոր է:



8-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը դարձյալ սպիտակներով իր ուժերը կչափի ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---