Թեհրանի եւ Սոչիի թիմերը հինգերորդ Համահայկական խաղերի հաղթողն են

PanARMENIAN.Net - Հայաստանում ավարտվեցին հինգերորդ Համահայկական խաղերը, որոնք 2009թ. օգոստոսի 9-16 անցնում էին երկու սպորտաձեւերով` ֆուտբոլ եւ բասկետբոլ:



Ֆուտբոլային առաջնությանը հաղթողի կոչման արժանացավ Թեհրանի թիմը, որը եզրափակչում 1:0 հաշվով պարտության մատնեց երեւանցիներին: Բրոնզե մեդալակիրներ դարձավ Բեյրութի հայերը, որոնք 3-րդ տեղի համար հանդիպմանը հաղթեցին Բուենոս-Այրեսից ժամանած թիմին:



Բասկետբոլի տղամարդկանց առաջնությանը հաղթանակ տարան Սոչիի հայերը, որոնք եզրափակչում 72:68 հաշվով պարտության մատնեցին իրենց հայրենակիցներին Լոս-Անջելեսից:



3-րդ տեղի համար պայքարում 69:67 հաշվով Երեւանի հանդեպ դժվարությամբ առավելության հասավ Թեհրանի թիմը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---