Իրանի նախագահը մտադիր է առնվազն երեք կանանց նախարար նշանակել

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ծրագրում է առնվազն երեք կանանց նախարար նշանակել: Այդ մասին, ինչպես հաղորդում է AFP-ն, իսլամական հանրապետության ղեկավարը հայտնել է տեղական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում: Նախկինում իսլամական հանրապետության պատմության մեջ նման բան չի եղել. կանայք առաջատար պաշտոններ չեն զբաղեցրել Իրանի կառավարությունում:



Նախագահի խոսքով, ինքտ մտադիր է Ֆաթեմեհ Աջարլուին նշանակել սոցիալական զարգացման նախարար, իսկ Մարցիհ Վահիդ Դաստջերդին ենթադրվում է, որ կգլխավորի Առողջապահության նախարարությունը: Նախարարների գրասենյակի երրորդ ներկայացուցիչ կնոջ անունը Ահմադինեժադն ավելի ուշ կհնչեցնի: Իրանի առաջնորդը հայտարարել է, որ երկրին կառավարության նոր անդամներին պատրաստվում է ներկայացնել մի քանի օր անց:



Գործակալությունը նշում է, որ Աջարլուի նաշանակումը նախարար շատերի կողմից կարող է բացասաբար ընդունվել: Իրանական մամուլը հաղորդում էր, որ խորհրդարանական Աջարլուն եւ նրա մի քանի գործընկերները երկու տարվա ազատազրկման են դատապարտվել գաղտնի տեղեկատվության հրապարակման համար, սակայն այդ տվյալները պաշտոնական հաստատում չստացան: Ահմադինեժադի կառավարությունում նախարարի պաշտոնին հավակնող մյուս կինը` Վահիդ Դաստջերդին միջադեպերի չի մասնակցել, հաղորդում է Lenta.ru-ն:



Ահմադինեժադի նախորդ վարչակազմում երկու կին պաշտոնյա կար, սակայն նրանցից ոչ մեկը նախարարի պաշտոն չէր զբաղեցնում: Այդ միջոցին նախարարի պաշտոնում կանանց նշանակելու` Իրանի նախագահի որոշումը առաջ է բերել նրա որոշ կողմնակիցների բացասական արձագանքը: Այդպես, նախագահի վարչակազմւ մամլո քարտուղարի կինը քննադատել է կառավարության ձեւավորման հանդեպ առկա մոտեցումը փոխելու Ահմադինեժադի ցանկությունը եւ հայտարարել, որ կանանց առկայությունը նախարարների գրասենյակում անխուսափելիորեն կհանգեցնի երկրի ղեկավարման համակարգի փլուզմանը: «Դուք իրավասու տղամարդկանց պակաս չունեք»,- նշել է նա Իրանի նախագահին հղած իր նամակում:



Ահմադինեժադը պետք է նախարարների նոր գրասենյակի կազմավորումն ավարտի օգոստոսի 19-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---