Հնդկաստանի հայկական համայնքը նշել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը

PanARMENIAN.Net - Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի օրը` Օգոստոսի 16-ը, նշանակալից էր հնդկահայ համայնքի եւ Մարդասիրական ճեմարանի սաների համար: Հնդկահայ համայնքում խաղողօրհնության տոնը ընդունված է որպես Սեյդաբադի Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օր: Այս առիթով, կրկին անգամ, ուխտագնացություն էր կազմակերպվել դեպի` երբեմնի հայաշատ այս վայրը, որտեղ եւ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ:



Օրվա պատարագիչն էր արժանապատիվ Տ. Ավետիս քհն. Համբարձումյանը: Հավարտ Ս. Պատարագի, Հայոց Եկեղեցու ընկալեալ ավանդության համաձայն, կատարվեց խաղողօրհնության արարողություն , ավարտին պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնելով օրվա խորհուրդը եւ ջերմորեն շնորհավորելով ներկաներին հիշարժան օրվա կապակցությամբ, այնուհետեւ օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին ներկա բազմությանը: Արարողությանը ներկա էին համայնքի անդամները, Մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները եւ հյուրեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---