Ռուսաստանը Վրաստանին թույլ չի տա ինքնուրույնություն ձեռք բերել, քանի դեռ վերջինս չի հրաժարվել արեւմտամետ դիրքորոշումից

PanARMENIAN.Net - «Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը չի ազդի Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների զարգացման վրա»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոն» հետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:



«Հայ-վրացական հարաբերությունները կզարգանան այնքան, որքան դա կկարողանանա ապահովել երկրների իշխանությունները»,- ասել է Ալվրցյանը: Նրա խոսքով, չնայած հարաբերությունները բարելավելու` երկրների ցանկությանը, որոշակի սահման է գալիս, երբ կողմերը չեն կարող զիջումների գնալ` ելնելով անվտանգության հարցերից: «Ռուսաստանը Վրաստանին երբեք թույլ չի տա ինքնուրույնություն ձեռք բերել, քանի դեռ վերջինս չի հրաժարվել արեւմտամետ ուղղվածությունից»,- նշել է Հայկազուն Ալվրցյանը` նշելով, որ իր ելքով ԱՊՀ-ից Վրաստանը ցանկանում էր խզել բոլոր կապերը Ռուսաստանի հետ:



Ալվրցյանը նաեւ չի բացառել ռուս-վրացական պատերազմի կրկնման հնարավորությունը: «Անցյալ տարվա օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, որ պատերազմը միշտ էլ հնարավոր է, եւ որ պատերազմով կարելի է լուծել որոշ հարցեր, ինչն էլ արեց Ռուսաստանը»,- ասել է հայագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---