Փորձելով ազատվել հայերից` Վրաստանը «բացեց դուռը» ադրբեջանցիների համար

PanARMENIAN.Net - Վրացա-ադրբեջանական հարաբերությունները զարգանալու են նույն այն սցենարով, ինչ հարաբերությունները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոն» հետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքով, Քվեմո Քարթլիի տարածքը, որը 1921-ից համարվում է Վրաստանի տարածքը, գրեթե ամբողջությամբ բնակեցված է ադրբեջանցիներով:



«Վրաստանն այնքան ջանքեր գործադրեց այդ տարածքից հայերին քշելու համար, իսկ այսօր այնտեղ եկան ադրբեջանցիները: Փորձելով ազատվել հայերից` Վրաստանը «բացեց դուռը» ադրբեջանցիների համար»,- ասել է Ալվրցյանը: Նա նաեւ նկատել է, որ դրանով ադրբեջանական կողմը մի շրջան է ստեղծում, որն աստիճանաբար մոտենում է Ջավախքին, ինչն ինքնին արդեն վտանգ է ներկայացնում Վրաստանի համար:



«Եթե Վրաստանը զրկվի Ջավախքից ու Քվեմո Քարթլիից, ապա Արեւմուտքը կկորցնի իր հետաքրքրությունն այդ երկրի հանդեպ, առանց այդ տարածքների նա անպետք է»,- նշել է Ալվրցյանը` ավելացնելով, որ դա «մահացու» վտանգ կդառնա նաեւ Հայաստանի համար, քանի որ դրանից խիստ կտուժեն Ջավախքի հայերը: «Վրաստանը պետք է նորմալ պայմաններ ստեղծի Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի համար»,- ընդգծել է Հայկազուն Ալվրցյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---