18 օգոստոսի 2009 - 18:34 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP նոր վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 14-րդ տեղը
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության (ATP) նոր վարկանիշային ցուցակում զբաղեցնում է իր նախկին տեղը` 14-րդը: Աշխարհի առաջին ռակետի կոչումը նախկինի պես պահպանում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ վարկանիշային ցուցակի նախկին առաջին համար Ռաֆայել Նադալը իջել է երրորդ հորիզոնական, մինչդեռ նրա տեղը զբաղեցրել է անգլիացի Էնդի Մյուրրեյը:
Հիշեցնենք, որ Նալբանդյանն ապրիլի կեսին Բարսելոնայում ընթացող առաջնությանը կոնքոսկրի վնասվածք ստացավ եւ մրցություններից դուրս մնաց 4 ամսով:
Ինչ վերաբերում է հայ թենիսիստներին, ապա ATP վարկանիշային ցուցակում նրանք ավելի քան համեստ դիրքեր են զբաղեցնում: Նրանց թվում լավագույնը Տիգրան Մարտիրոսյանն է, որը 420-րդ հորիզոնականն է զբաղեցնում ATP վարկանիշային ցուցակում: Հարություն Սոֆյանն ու Խաչատուր Խաչատրյանը զբաղեցնում են համապատասխանաբար 1451 եւ 1780 հորիզոնականները:
ATP վարկանիշ`
1(1). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 11040 միավոր
2(3). Էնդի Մյուրրեյ (Մեծ Բրիտանիա) - 9250
3(2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 8665
4(4). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 7150
5(5). Էնդի Ռոդդիկ (ԱՄՆ) - 5800
6(6). Խուան Մարտին դել Պետրո (Արգենտինա) - 5405
7(7). Ժո-Վիլֆրեդ Ցոնգա (Ֆրանսիա) - 3960
8(8). Նիկոլայ Դավիդենկո (Ռուսաստան) - 3655
9(9). Ժիլ սիմոն (Ֆրանսիա) - 3320
10(11). Ֆեռնանդո Վերդասկո (Իսպանիա) - 3185
11(12). Ռոբին Սոդերլինգ (Շվեդիա) - 2905
12(10). Ֆեռնանդո Գոնսալես (Չիլի) - 2815
13(13). Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) - 2485
14(14). Դավիթ Նալբանդյան (Արգենտինա) - 2465