Ադրբեջանը Վրաստանի հետ համագործակցելու է ԱՊՀ շրջանակներից դու՞րս

PanARMENIAN.Net - Մի քանի ամիս առաջ Վրաստանը Անկախ Պետությունների Համագործակցության քարտուղարության միջոցով մի շարք բազմակողմանի պայմանագրերում իր մասնակցությունը պահպանելու ցանկությամբ դիմել է կազմակերպության անդամ երկրներին, մասնավորապես շեշտը դնելով Ադրբեջանի վրա: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը:



Նրա խոսքով, վրացական կողմի առաջարկներն Ադրբեջանի ԱԳՆ են ուղարկվել եւ վերուղարկվել հանրապետության համապատասխան մարմիններ: «Վրացական կողմը կտեղեկացվի ըստ պատասխանների ուղարկման»,- ասել է Պոլուխովը: Նա նաեւ նկատել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձեւաչափով պայմանագրեր:



ԱՊՀ կազմից Վրաստանի ելքի պաշտոնական ընթացակարգն ավարտվում է օգոստոսի 18-ին: Այդ մասին ավանդական երկուշաբթի օրվա ճեպազրույցին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան:



2008թ, օգոստոսի 18-ին Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ուղերձով ԱՊՀ-ին տեղեկացրեց կազմակերպության կազմից դուրս գալու` երկրի խորհրդարանի որոշման մասին: ԱՊՀ կանոնադրության համաձայն, երկրի պաշտոնական ելքը կազմակերպությունից տեւում է 12 ամիս: Համապատասխանաբար, պաշտոնական ընթացակարգը կավարտվի վաղը:



«1969թ. Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Վրաստանը դեռեւս շարունակում է մնալ ԱՊՀ շրջանակներում ձեռք բերված, բայց կազմակերպության մեջ չմտնող երկրների վրա տարածվոքղ մի շարք միջազգային համաձայնագրերի մասնակիցը»,- ասել է Ջալագանիան: Նա նաեւ նշել է, որ Վրաստանը պատրաստ է երկկողմ ձեւաչափով շարունակել համագործակցությունը ԱՊՀ անդամների հետ, հաղորդում է Trend News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---